27/02/2026

EU – Armenia

Հիլարի Քլինթոնը բացատրել է Էպշտեյնի հանցակցի ներկայությունն իր դստեր հարսանիքին. Տեսանյութ, Լուսանկար

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված Գիսլեյն Մաքսվելի անհերքելի ներկայությունն իր դստեր՝ Չելսիի հարսանիքին (2010 թվական)։

Մաքսվելը սեռական հանցագործ, հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի զուգընկեր ու հանցակիցն է եղել այդ ժամանակ։

«Ես պատահաբար հանդիպեցի Գիսլեյն Մաքսվելին», – ասել է նա։ Երբ նրան ուղղակիորեն հարցրին, թե ինչու է Մաքսվելը եղել դստեր հարսանիքին, Քլինթոնը պնդել է, որ այժմ սեռական առևտրի համար դատապարտված կինն ընտանիքի անձնական հյուրը չի եղել։ «Նա եկել էր որպես «պլյուս մեկ», հյուրն ինչ-որ մեկի, ով արդեն հրավիրված է եղել», – բացատրել է նա լրագրողներին՝ հրաժարվելով պատասխանել լրացուցիչ հարցերի։

Չնայած Քլինթոնը խոստովանել է, որ ճանաչում է Մաքսվելին, հերքել է կապը՝ այն անվանելով մակերեսային։

Մաքսվելը, ով ներկայումս բանտարկության մեջ է Էպշտեյնի գործով անչափահասներին հավաքագրելու և մանիպուլյացիայի ենթարկելու համար, չի ներկայացել մեղադրողներից մեկի՝ Վիրջինիա Ջուֆրեի կողմից հարուցված քաղաքացիական հայցի շրջանակում ցուցմունք տալու համար, որը նախատեսված է եղել հարսանիքի օրը։

Քլինթոնի պարզաբանումները տրվել են այն բանից հետո, երբ նա ներկայացել էր Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի առջև երկարատև, փակ դռների հետևում լսումների։ Նրան հարցաքննել էին դատապարտված սեռական հանցագործի և ֆինանսիստի հետ կապված տարբեր թեմաների վերաբերյալ: Նախատեսված է, որ նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ցուցմունք կտա նույն հանձնաժողովի առջև ուրբաթ օրը, և երկու ցուցմունքների տեսագրությունները շուտով կհրապարակվեն:

Blog Image