«Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ պատերազմին մասնակցելուց»։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բեղային՝ մեկնաբանելով Եվրոպայի՝ պատերազմին միանալու հնարավորությունը։
«Սա կլինի պատերազմական ակտ։ Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կհամարվի ագրեսորների հետ համագործակցություն։ Սա կհամարվի պատերազմ Իրանի դեմ»,- զգուշացրել է Բեղային։
***
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցել, սակայն դրա համար արդեն չափազանց ուշ է։
«Նրանց (խմբ.՝ նկատի ունի Իրանի) հակաօդային պաշտպանությունը, օդուժը, ռազմածովային ուժերը և ղեկավարությունը չկան։ Նրանք ցանկանում են բանակցել, ես ասացի՝ չափազանց ուշ է»,- Truth Social հարթակում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Բաց մի թողեք
Ռուսաստանում մեծ ընկերության տնօրեն է ձերբակալվել
Հայացք ԵՄ-ից․ Հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիներ Իրանից տարհանվել են Ադրբեջան՝ սրվող հակամարտության պատճառով
Ծրագրել էինք մարտական գործողությունն ավարտել 4-5 շաբաթում, բայց երևում է՝ այն պլանավորածից երկար կտևի. Թրամփ