Ներկուսակցական քարոզարշավի երևանյան օրն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներ հետ զրույցում մանրամասնել է՝ թե ինչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն։
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- տեղեկացրել է վարչապետը նշելով, որ վստահ է՝ ժողովուրդն ապահովելու է այդ մեծամասնությունը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է․ «Ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» գոյությունից է կախված պատերազմի լինել-չլինելը, այլ եթե ՔՊ-ի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը, և ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ»։

Բաց մի թողեք
Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը․ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացման արարողությանը․ Տեսանյութ
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված փոխանցելու «տեղեկատվությունը» չի կարող համապատասխանել իրականությանը ի բնե
ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները, ըստ ընտրական տեղամասերի, հրապարակված են