29/04/2026

EU – Armenia

Մեկ հարց․ Պուծինի եւ Ալիեւի գլխավոր նախապայմանը, որը Փաշինյանը հնազանդորեն կատարում է․ Տիգրան Խզմալյան

ՄԻՏՔ․am – Պարոն Խզմալյան, Փաշինյանը երեկ ինչու է զանգահարում Պուտինին ու ակնկալում առաջիկա հանդիպում։ Արդյոք արդարացման խնդիր կա վերջին շրջանում հիբրիդային պատերազմի թեմաներով ՌԴ հասցեին քննադատության համար, թե՝ ԵՄ-ից ակնկալվել ու ստացվել է 140 մլն եվրո գումարն, այլևս հնին վերադառնալու ժամանակն է։

Տիգրան Խզմալյան․ – Փաշինյանը ձեւավորեց մի ավանդույթ, ըստ որի ամեն անգամ դեպի Արեւմուտք մեկ քայլ կատարելուց հետո, նա անմիջապես անում է երկու-երեք քայլ դեպի Մոսկվա եւ այցելում է Պուծինին։

Այդպես նա արեց ԵՄ անդամակցության օրենքն ընդունելուց հետո, այդպես նա արեց TRIPP-ը ստորագրելուց հետո, ահա եւ հիմա՝ Ստրասբուրգ մեկնելուց, ապա ԵՄ ընդլայնման հանձնակատարին ընդունելուց հետո, Փաշինյանը կրկին շտապում է Մոսկվա, բացատրություններ եւ զեկույցներ տալիու համար։

Եվրոպայից նա խնդրում ու ստանում է միայն փող, Մոսկվայից նա խնդրում ու ստանում է իր իշխանությունը պահպանելու խոստումներ։ Փոխարենը, նա տալիս է Եվրոպային մերձենալու խոստում, իսկ Մոսկվային խոստանում է չկատարել Եվրոպային տված խոստումը։ Չորս տարի ապացուցելով Պուծինին, որ նա «հայկական Սահակաշվիլի» չէ, Փաշինյանը հիմա էլ համոզում է, որ նա «հայկական Իվանիշվիլի» է, որպեսզի Մոսկվան նրան չփոխարինի ուրիշով։

Ընդհանրապես, պաշտոնական Երեւանը, պահպանելով նույն ստրկամիտ պաշտամունքը Մոսկվայի հանդեպ, միաժամանակ վերաբերվում է հիմա Եվրոպային ճիշտ այնպես, ինչպես միշտ վերաբերվում էր Սփյուռքին՝ «տվեք մեզ ձեր փողը եւ մի խառնվեք մեր գործերի մեջ»։

Եվրոպան արդեն հասկացել է դա Վրաստանի օրինակով եւ շուտով համոզվելու է, որ ՀՀ իշխանությունները կատարելագործում են «Վրացական երազանքը, դարձնելով այն «Հայկական մղձավանջ»։

Հենց դա է Պուծինը, Ալիեւի եւ Էրդողանի նպատակը, հենց դա է հաստատելու Փաշինյանն իր հերթական այցով Մոսկվա։

Հենց այդ պատճառով ՀՀ ԱԳՆ երեկ հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ չէ ԵՄ անդամակցելու»։ Սա է Պուծինի եւ Ալիեւի գլխավոր նախապայմանը, որը Փաշինյանը հնազանդորեն կատարում է։