Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW»-ն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե հենապատին։


Բաց մի թողեք
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում