ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մոսկվայում մի խումբ մարդկանց կողմից եկեղեցու դիմաց կազմակերպված ակցիային:
Այնտեղ նրանք այրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, հնչեցրել հակահայկական կոչեր։
«Սա հակապետականության գագաթնակետն է:
Ռուսաստանի որոշ մեր հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում: Բայց հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները ձեզ կվերադարձնեն 21-րդ դար:
Իսկ Կտրիճ Ներսիսյանը իր գործակալ եղբայր Կամո/Եզրասի թամադայությամբ եկեղեցին վերածել է հակապետական կառույցի: Դուք էլ կվերադառնաք 21-րդ դար: Շուտով»։


Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան