Ապրիլի 12-ին, ժամը 12:55-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոննների փականները և չորս տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։


Բաց մի թողեք
imID համակարգում խափանում է արձանագրվել. Լուսանկար
Կան հիմքեր՝ կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ
Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք էր, որևէ մեկը չպետք է «պլստա». Փաշինյանը՝ Խաչատրյանի մասին