Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում:
Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը:
Բաց մի թողեք
Հրդեհ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Գնացել էին դիմավորելու իրենց զորացրված ընկերոջը. Մանրամասներ ողբերգական վթարից․ Լուսանկար
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է