Որոշ տեղեկություններով՝ ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Արա Աբրահամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ստեղծել է Գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհուրդը եւ ներկայում դրա համանախագահն է՝ ռուսական կողմից։
Նաեւ Ֆրանկո-ռուսական ասոցիացիայի համանախագահն է։ Մի քանի անգամ վերընտրվել է ՀԿ նախագահի պաշտոնում, սակայն կան տեղեկություններ, որ այժմ ռուսական իշխանությունները դժգոհ են նրանից եւ նրան փոխարինողի թեկնածություններ են քննարկում:
Ռուսական աղբյուրներն ասում են, որ ամենահավանականը երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունն է։ Քննարկվում են նաեւ Կամո Ավագումյանի եւ Կարեն Շահնազարովի տարբերակները։
«Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Կամո Ավագումյանը, սակայն, ավելի շատ բիզնեսով է զբաղված, եւ համայնքի հարցերը հնարավոր է ստորադասվեն, իսկ Շահնազարովին ավելի շատ ռուսական շահերն են հետաքրքրում, քան՝ հայկական։

Բաց մի թողեք
Բա էդ ձեթոտ պեռաշկու յուղը չէ՞ր հոսում, որ մատներդ էլ հետն էիր ուտում․․․
Ինչպիսի՞ անուն կարելի է դնել տվյալ դեպքում
Ես գլխավոր պատասխանատուն եմ, բայց հո գլխավոր մեղավորը չեմ՝ Պուտինին զանգն այս տրամաբանության մեջ է