Զոհրե Էլահիանը դարձել է առաջին իրանցի կինը, ով փաստաթղթեր է ներկայացրել երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար և գրանցվել որպես թեկնածու։
Նրա մասնակցության մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Տիկին Զոհրա Էլահյանը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է Էսլամին IRIB հեռուստաընկերության եթերում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մայիսի 31-ին երեք իրանցի կանանց մերժել են գրանցել, քանի որ «նրանք չեն բավարարել [անհրաժեշտ] պայմանները»։
«Հույսի արևը կծագի իսլամական Իրանի վրա: Ես փաստաթղթեր կներկայացնեմ ընտրական շտաբ [նախագահական ընտրություններին մասնակցելու համար]՝ որպես իմ հայրենի երկրի կանանց համայնքի ներկայացուցիչ»,- գրել է Էլահյանը X-ում (նախկինում՝ Twitter):







Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով