Ընտրություններից հաշված շաբաթներ առաջ իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային` քերում են անգամ ամիսներ առաջ փռած ասֆալտը, նորը լցնում՝ փորձելով աշխատանքի իմիտացիա ստեղծել՝ հուսալով, որ դրանք հավելյալ քվեներ են բերելու։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ Էջմիածնի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը, որ նոյեմբերին է ընտրվել պաշտոնում, քաղաքի գրեթե բոլոր փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ է կրկին իրականացնում, այն դեպքում, երբ իր ընտրություններից առաջ էլ նույն աշխատանքները տարվել են։
Մեզ պատմեցին նաեւ, որ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի գունագեղ շատրվաններն էլ, որ ընդամենը երկու տարի առաջ էին վերանորոգել, եւ 170 մլն դրամ էր դրա վրա ծախսվել, ու բացմանն էլ Փաշինյանն էր մասնակցել, կրկին վերանորոգում են։ Սա նշանակում է, որ ընտրություններից առաջ տեղական չինովնիկներն առիթը բաց չեն թողնում՝ բյուջեն մսխելու։

Բաց մի թողեք
․․․ մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է
Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի ․․․
Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում