04/05/2026

EU – Armenia

Ֆրանսիայի քանի նախագահ է այցելել Հայաստան Մակրոնից առաջ․ Լուսանկարներ

Մեզ թվում էր միայն Նիկոլ Փաշինյանն է այդքան հաճախ ստում եւ անպատասխանատու հայտարարություններ անում։

Պարզվեց՝ այս գործում նրանից հետ չի մնում նաեւ Ֆրանսիայի տխրահռչակ նախագահը, որի ռեյտինգն այժմ իր հայրենի երկրում պատմական մինիմումին է հասել։

French President Jacques Chirac's the first-ever three-day state visit to Armenia

Էմանուել Մակրոնն այսօր մի հանճարեղ միտք է արտահայտել, որը ոչ միայն սուտ է, այլեւ ամոթալի սուտ է եւ չի սազում նման մեծ եւրոպական երկիր ներկայացնող ղեկավարին։ Ասել է․ «Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին դեմքերի այցեր, շատ խոսուն է»։

Մենք ընդամենը 5 րոպե ծախսեցինք եւ պարզեցինք, որ Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահներն այցելել են Հայաստան եւ հիմնականում պետական, այսինքն՝ ամենաբարձր մակարդակի այցերով։

Մակրոնը Փաշինյանի՞ց է սուտ խոսելը սովորել․ քանի նախագահ է այցելել Հայաստան Մակրոնից առաջ

Այսպես․ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին պետական այցով Երեւան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Երեւանի օդակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նույն օրը Ժակ Շիրակի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել: Ֆրանսիայի նախագահը բանակցություններ է անցկացրել Հայաստանի ղեկավարության հետ, Երեւանի կենտրոնում մասնակցել է Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, հյուրընկալվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Այդ օրերին նաեւ Ֆրանսիայում ընթանում էր Հայաստանի ազգային տարին, որը կրում էր «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը: Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է հոկտեմբերի 1-ին:

French President Nicolas Sarkozy (R) and