Անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպման գլխավոր հարցը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Ադրբեջանի օգնությամբ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտների հաղթահարումը եւ արտադրանքի իրացումը ադրբեջանական շուկայում։
«Հրապարակ»-ը գրում է․ Նույն աղբյուրը պնդում է, որ սահմանափակումները կապվում են Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության հետ, կարող են խորանալ Զելենսկու այցից հետո, եւ որ Փաշինյանը դիմել է Իլհամ Ալիեւին, որի դիմաց հնարավոր են քաղաքական զիջումներ։
Հիշեցվում է, որ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը, որի պատվիրակության կազմում կային գործարարներ, եւ Աղվերանում նրանք հանդիպել էին հայ գործարարների հետ։ Հայտնի է, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը։

Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին
Փաշինյանի վարքագիծն ու հայտարարությունները իր պարտության մասին են
Տեսել ենք, թե ինչ անբարոյական զանգված է հետևում Նիկոլ Փաշինյանին