Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում՝ նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900 հազար դրամ է։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին երկու խումբը ժամանել է ավելի վաղ՝ նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա՝ հյուրանոց ժամանելը, նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի, արդուկվի։
Բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը «Մարիոթ»-ի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման, տեղում սպասել են, մինչեւ ավարտեն աշխատանքը, ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։
«Մարիոթ»-ում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել։ Բարձրաստիճան հյուրերի մյուս մասը տեղավորվել է «Ալեքսանդր» եւ «Գոլդեն Փելես» հյուրանոցներում:

Բաց մի թողեք
Որտե՞ղ են համընկնում Փաշինյանի եւ Զելենսկու ղեկավարների կերպարները, ինչո՞վ են նրանք նման
Քննիչները որոշել են, որ ոչ թե 2 միլիոն դրամ աշխատավարձ, այլ ընտրակաշառք են տվել
Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն