«ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս»:
Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների շրջանակներում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
«Ձեզ անհրաժեշտ է ներդրումներ և ենթակառուցվածք, սա մասամբ Եվրոպական Միությունից ուղղակիորեն է ապահովում, բայց նաև ներդրումների և ռիսկազերծման միջոցով է Եվրոպական Միության տրամադրված, որը բիզնես սեկտորի՝ մասնավոր սեկտորի համար հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Ռիսկազերծման բաղադրիչ Եվրոպական Միության կողմից շատ նպաստավոր միջավայր է ստեղծում բիզնես սեկտորի համար՝ գալու այստեղ և հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը իրականացնելու»,- նշել է նա:
Ի պատասխան՝ Փաշինյանն ընդգծել է, որ սահմանների կառավարման ոլորտում համագործակցության ուղղությամբ մտադիր են Հայաստանը դարձնել շատ ցանկալի և պոպուլյար ուղղություն:
«Դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց ճամփորդելու հետ կապված հարցերը՝ սկսած նրանից, որ առաջիկայում բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցման բոլոր կետերում սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ պետք է ունենանք: Ի վերջո, Հայաստան-Իրան սահմանի Ագարակ սահմանային կետը և հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ և միջոցով, տարածաշրջանի կապակցվածության ուղղությամբ ևս կան նախագծեր, և ասեմ, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունով։
Երբ խոսում եմ աշխարհագրական դիրքի մասին, մենք սովոր ենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այն նախադասությունը, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի Հանրապետության միջոցով, տասնյակ հարյուրավոր միլիարդների և տրիլիոնի արժեք ունի։ Միայն այս նախադասությունը նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների պոտենցիալ կա: Մենք շնորհակալ ենք Եվրամիության մեր գործընկերներին՝ այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար, որովհետև շատ հաճախ է պատահում, որ մենք այն, ինչ ակնհայտ մեր աչքի առաջ է, պարզապես չենք նկատում»,- ասել է վարչապետը։

Բաց մի թողեք
Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր․ Լուսանկարներ
Փաշինյանը, Կոշտան և Լայենը հանդես են եկել ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարություններով. Լուսանկարներ