Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:
Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում։

Բաց մի թողեք
Բարեկրթության կարճ կյանքն ու կոչերի բուն իմաստը
Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին
Չախոյանների խորհրդարանում ի՞նչ բարեվարքություն