06/05/2026

EU – Armenia

«Նախկին» Հայաստանը Եվրոպայում դաշնակից չուներ, ութ տարի առաջ «ոչ ոք այստեղ չէր գա

Ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հետաքննող լրագրողներ, սոցիալական ցանցերի տասնյակ օգտատերեր լծվել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին «սխալ հանելու» գործին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նույնիսկ հայտարարել է, որ հայ-ֆրանսիական բարեկամակամությունը Մակրոնի և Փաշինյանի «ձեռքբերումը» չէ։

Տպավորություն ստեղծել, թե Ֆրանսիայի նախագահը «տեղյակ» չէ, որ իր նախորդները Երևան են այցելել, Հայաստանի նախկին նախագահները՝ Փարիզ, երևի, հետապնդում է ավելի խորքային նպատակ, որովհետև Մակրոնի գնահատականը, թե ութ տարի առաջ «ոչ ոք այստեղ չէր գա»,- շատ ավելի ենթատեքստային է, քան թվում է կամ ներկայացվում։

Եվ եթե այն «վտանգավոր» է, ապա՝ հենց դրանով, քանի որ Ֆրանսիայի նախագահը ըստ էության ասել է, որ «նախկին» Հայաստանը Եվրոպայում դաշնակից չուներ, չէր կարող ունենալ, քանի որ նրա «պետական նպատակադրվածությունը հարիր չէր եվրոպական քաղաքակրթությանը»։

Կարելի է ասել, որ Մակրոնը «արդարացրել է Ֆրանսիայի և եվրոպական համայնքի անգործությունը», քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը ոչ միայն կապ չունի այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ, այլև հակասում է նրա միջազգային պարտավորություններին, բայց քաղաքականությունը «այստեղ և այժմ» է։

Մակրոնը Հայաստան պետական այցից հետո, ինչպես ինքն է անոնսավորել, քննարկումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ մինչ այդ Եվրահանձնողովը Բաքու է գործուղել Իտալիայի վարչապետ Մելոնիին։

Եվրախորհրդարանի «հակադրբեջանական» կամ «հայանպաստ» բանաձևերը, Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը «ձայն բարբառո յանապատի» է, քանի դեռ երկրի գործադիր իշխանությունը առարկայական քայլ չի արել։

Այո, Ֆրանսիայի նախագահը նախկինում Երևան պետական այց կատարել է, բայց ֆրանսիական Հայաստանի Զինված ուժերը ֆրանսիական տեխնիկա և սպառազինություն չեն ստացել։ Դա Հայաստանի նախկին իշխանությունները մեղքը կամ նույնիսկ թերացումը չէ։

Ղարաբաղյան հակամարտության պայմաններում Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն չէր մատակարարի։ Դա կլիներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ալիևը խոսում էր Հայաստանի ԶՈՒ լուծարելու մասին։ Ֆրանսիան կարողացել է կանգնել Հայկական բանակը պահպանելու և վերակառուցելու անհրաժեշտության դիրքում և «համոզել», որ դա Ադրբեջանի դեմ չէ։