06/05/2026

EU – Armenia

Պատվո Լեգեոնի շքանշանը Մակրոնը նետեց դատարկության մեջ

Պատմության և աշխարհի ամենաիմաստավորված և բարձրագույն մեդալերից մեկը, Պատվո Լեգեոնի շքանշանը, Մակրոնը նետեց դատարկության մեջ։

Նապոլեոնի այս ստեղծագործությունը սոցիալական արդարության ճշմարիտ կշեռք է, պատմության շիտակ գնահատական և մարդուս անհատական արժանիքների կիրառման չափանիշ։

Այն տրվում է (պիտի հատկացվի) ըստ արժանիքի` հատկապես ռազմական սխրանքի, պետականիշության զարգացման, մեծ հաջողությունների, բարձր գագաթների նվաճումների համար։
Հայաստանում այս ամենի հակապատկերն է իշխում։

Բնականաբար մեդալը երկու կողմ ունի և օրինակն էլ մի հատ չի լինում։ Զորօրինակ մեզ համար նաև տարակուսելի էր, երբ անցյալ տարի Պատրիարք Կիրիլը, ով մեր ժամանակների լրջագույն հոգևոր ստրատեգներից և մտածողներից է, պարգևատրեց Մեհրիբան Ալիևային, ով Արցախում հայկական կրոնական և մշակութային արժեքների ֆիզիկական ոչնչացման փաստացի պատասխանատուներից է։

Սակայն չլինենք միամիտ կամ էլ մանկամիտ, թե աշխարհը մեր արդար դատի կամ բարոյականության շուրջ պետք է պտտվի, նեղացկոտ աղջկա ճակատագրապաշտությամբ մոլորված չմնանք` նրանց ամեն մի քայլը վերլուծված ու հաշվարկված մի քանի քայլերի սեղմված արդյունքն է և մի շարք հակաքայլերի բացառման կանխատեսումը, որում կարևորը քեզ վստահված հոտի, երկրի, խմբի, մարդկանց անվտանգությունն և առաջընթացը ապահովելն է` մնացածը ընդհանուր հասկացողություններ են։

Եվ այնուամենայնիվ ի՞նչու Մակրոնը արժանացրեց այս բարձր պարգևին օրվա հայկական անարժաններին. միգուցե Ղարաբաղի հարցի ոչ թե լուծման, այլ փակման համար, կամ հակառուսական բացահայտ քայլերի խրախուսման (ֆոռա), կամ էլ…

Բայց մենք մնանք մեր դիրքերում և հետևենք վրաց նշանավոր միտք արտադրող Մերաբ Մամարդաշվիլիի անբիծ կանոնին. “Եթե ժողովուրդը դուրս գա ճշմարտության դեմ ես դուրս կգամ իմ ժողովրդի դեմ։”

Եվ իհարկե за Наполеона обидно… սա առաջին հերթին և շատ, շատ։

Ruben Vardanyan; Facebook