07/05/2026

EU – Armenia

Հարավային Կովկասը չպետք է որեւէ մեկինը լինի

Գերմանիան, «ըստ էության, այդպես էլ դենեցաֆիկիացիա չի ունեցել»։ Այդ մասին թելեգրամյան գրառում է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը և հավելել, որ «Բարբարոսա-2»-ին Ռուսաստանի միակ արձագանքը պետք է լինի «Եվրոպային անասնական վախ ներշնչելը»։

ՌԻԱ Նովոստիի մեկնականը իր հերթին գրել է, որ «Եվրամիությունը բացահայտ խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվելու մասին և թշնամիների հետ խաղերը պետք է ընկալվեն և այստեղ ընկալվում են բավական միանշանակ»։

Փոփոխվող աշխարհում Հարավային Կովկասը «ձեռք է բերում հատուկ դեր, և ավելի ճկուն գործելու Երևանի ցանկությունը լիովին բացատրելի» է, գրել է նաև և մանրամասնել, որ «նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում հեշտ է խաղացողից հարևանների համար մրցանակ դառնալ»՝ հատկապես «հաշվի առնելով վաղեմի ջերմ՝ մինչև տաք հարաբերությունները»։

Ի վերջո, ռուսաստանցի մեկնաբանը հիշեցրել է աշխարհագրական կոորդինատների անփոփոխելիության պայմաններում «նոր աշխարհագրության» մասին Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը և ընդհանրացրել․ «Չպետք է մոռանալ, որ աշխարհագրությունը ճակատագիր է։ Չէ՞ որ ֆրանսիացիներն են այդպես ասել»։

ԵՄ-Հայաստան գագաթաժողովի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարությունը և Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը առ այս պահը որևէ տեսակետ չեն հայտնել։ Այս դեպքում պետական գործակալության հեղինակային հոդվածի մասին կարելի է ասել, որ «հիմնականում արտահայտում է պաշտոնական տեսակետներ»։

Արդյունքում ունենում ենք այն, որ Ռուսաստանը Եվրամիությունը ճանաչում է «Բարբարոսա-2» սպառնալիքի աղբյուր և թշնամի, որին պետք է «անասնական վախ ներշնչել», իսկ Հայաստանին, որպես «թշնամու հետ խաղացողի», սպառնալ նոր պատերազմով և հարևանների համար «մրցանակ դառնալու» աղետով։

Ընդ որում, ակնհայտ է, որ ՌԻԱ Նովոստիի հեղինակը այդ արտահայտությունը փոխառել է Ֆրանսիայի նախագահից։ Բայց Մակրոնը հակառակն է ասել: Հարավային Կովկասը չպետք է որեւէ մեկի մրցանակը լինի։