Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ «մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում» և սահմանել խնդիրը․ «Պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով»։
Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել «Հայրենական մեծ պատերազմում զոհված բոլոր ադրբեջանցիների հիշատակին» և ծաղկեպսակ է տեղադրել տանկային զորքերի գեներալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի հուշարձանին։
Այնուհետև Ադրբեջանի նախագահ զույգը մեկնել է Ջաբրայիլի շրջան, որտեղ տեղի է ունեցել Շուքյուրբեյլի «գյուղի բացման հանդիսավոր արարողությունը», Ալիևը «բնակիչներին առանձնատների բանալիներ է հանձնել»։
Հարգանք Հայրենական մեծ պատերազմում զոհված բոլոր ադրբեջանցիների հիշատակին և քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանը անցած տարածքում «վերականգնված բնակավայրի հանդիսավոր բացում»՝ մայիսի 9-ի ալիևյան արարողակարգի խորհրդանիշը բավական թափանցիկ ակնարկ է։
Բաքվի լրատվամիջոցները զուգահեռաբար հայտնել են, որ Ադրբեջանից Հայաստան է առաքվում ութ վագոն դիզելային վառելիք։ Խոսքը ոչ թե տրանզիտային, այլ երկկորղմ ապրանքաշրջանառության մասին է, ինչը Եվրոպական համայնքի երևանյան գագաթաժողովին հեռավար ելույթում Իլհամ Ալիևը ներկայացրել է որպես խաղաղության գործընթացին հավատարմության վկայություն։
Մայիսի 8-ին Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով ենթակոմիտեն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների հարցը։ Այդ մասին հայտնել են Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական ռեսուրսները։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի հայտարարել է, որ խզում է Եվրախորհրդարանի և Եվրանեսթի հետ բոլոր կապերը։
Եվրոպական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթաժողովից հետո Եվրամիության անվտանգության և արտաքին հարցերի գլխավոր հանձնակատար Կայա Կալասը Բաքվում Իլհամ Ալիևի հետ փակ բանակցություններ է վարել։ Դրա նախորդ օրը Բաքու է այցելել Իտալիայի վարչապետ Մելոնին։
Զարգացումները ընդհանուր առմամբ կարելի է չափավոր զգուշավորությամբ գնահատել դրական դինամիկայում։ Այս համատեքստում, սակայն, Բաքվի իշխանական minval politika-ն մայիսի 9-ին հրապարակել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոյի և «անհայտ անձի հեռախոսազրույցի ձայնագրությունը», որտեղ Օկամպոն ասում է, որ «հայ գերիներին վերադարձնելու և Լեռնային Ղարաբաղին օգնելու համար Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում պայմանավորվել է ոչ թե անձամբ Փաշինյանի, այլ նրա արտաքին գործերի նախարարի հետ»։
Նախօրեին նույն լրատվամիջոցը Օկամպոյի և «անհայտ անձի հեռախոսազրույցի ձայնագրություն» է հրապարկել, որտեղ ՄՔԴ նախկին դատախազը «խոստովանում է, որ Ադրբեջանի դեմ քարոզչությունը ֆինանսսավորում ռուսաստանցի հայ օլիգարխները»։
Միլլի մեջլիսը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի «կողմնակալ բանաձևերը չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։

Բաց մի թողեք
Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին
Հայերին կրկին «թշնամի» է անվանել
Պուտինը նախ Ուկրաինայի դեմ պատերազմը բնորոշում է որպես «արդար գործ»