12/05/2026

EU – Armenia

Որքան գումար է ծախսել ԱՄՆ-ն՝ Իրանի դեմ հարձակման ժամանակ

Միացյալ Նահանգների ծախսերը Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելիս, ըստ IWCT-ի հաշվարկների՝ գերազանցել է 77 միլիարդ դոլարը։

Այս մասին տեղեկանում ենք հիշյալ ռեսուրսի հրապարակած տվյալներից։

Ռազմական արշավի առաջին վեց օրերին Վաշինգտոնը ծախսել է 11,3 միլիարդ դոլար։ Հաշվարկները կատարելիս՝ հաշվի են առնվել անձնակազմի վրա կատարված ծախսերը, նավերի պահպանության եւ սպասարկման ծախսերը, որոնք տեղափոխվել են այդ ռեգիոն, ինչպես նաեւ այլ հարակից ծախսեր։ 1 օրում ամերիկյան կողմի ծախսերը գերազանցել են 1 միլիարդ դոլարը, ասված է ներկայացված զեկույցում։