ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի կողմից կարդացված հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները չի միացել Կիևի և Արևմտյան երկրների կողմից ՄԱԿ-ում Ռուսաստանի դեմ հրապարակված համատեղ հայտարարությանը։
Հայտարարությանը միացել են գրեթե 50 երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Հունգարիան և Սլովակիան։ Եվրամիությունը նույնպես աջակցել է փաստաթղթին՝ որպես միասնական մարմին։ «Մենք կոչ ենք անում լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի և ընդգծում ենք կոնկրետ մարդասիրական միջոցառումների անհապաղ անհրաժեշտությունը», – իր հայտարարության մեջ ասել է Մելնիկը։
Մայիսի 24-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է 90 հրթիռ և 600 անօդաչու թռչող սարք՝ հիմնականում թիրախավորելով Կիևը և Կիևի մարզի Բելոյ Ցերկով քաղաքը։ Ռուսաստանը օգտագործել է «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը՝ քաղաաքում գտնվող թիրախին հարվածելու համար, ինչը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր համանման զենքի երրորդ օգտագործումն է։ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով վիրավորվել է 87 մարդ, որոնցից երեքը՝ անչափահասներ։ Եվս երկու մարդ զոհվել է։


Բաց մի թողեք
Մագյարն Ուկրաինային օգնություն է առաջարկում, սակայն անդրդվելի է մնում ԵՄ բյուջեի շուրջ վեճում
Ջեյմս Քլեվերլին պատրաստ է առաջադրվել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Լեյբորիստական կուսակցությունը դեռ սպասում է Սադիկ Խանին
Գերմանիան պատրաստվում է ԱՄՆ զորքերի հնարավոր կրճատմանը, քանի որ Պենտագոնը մոտենում է որոշմանը