Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է ավտոմեքենան։


Բաց մի թողեք
Վթար Ջրվեժում, բախվել են «Mercedes» և «Opel»-ն, վիրավnրներ կան․ Լուսանկար
Երևանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար. Լուսանկար