«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ներկայումս շարունակվում է ընտրությունների ձայների վերահաշվարկը, և դեռ վերջնական պարզ չէ՝ ինչ արդյունք կունենա ԲՀԿ-ի շուրջ իրավիճակը։
Նրա խոսքով՝ գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի ավելի հստակ գնահատել քաղաքական պատկերը և հասկանալ՝ արդյոք ընդդիմությունը կունենա իրական հնարավորություն ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա, այդ թվում՝ գլխավոր դատախազի և այլ բարձր պաշտոնյաների նշանակումների հարցում։
Կարապետյանը ընդգծել է, որ այդ դեպքում պարզ կդառնա նաև՝ Ազգային ժողովը կունենա արդյոք բավարար գործիքներ իշխանությանը հակակշռելու համար, հատկապես այն պայմաններում, երբ, նրա գնահատմամբ, այս ընտրությունների արդյունքում իշխանական կողմը զգալի թվով մանդատներ է կորցրել։


Բաց մի թողեք
Քրեական հետապնդման տակ գտնվող անձին տանում են 25-օրյա վարժական հավաքների․ իրավաբանը ահազանգում է
Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներ