18/06/2026

EU – Armenia

Ֆիդանը հայտնել է Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող կարևոր որոշման մասին

Համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմը գործարկելու վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանի խոսքով՝ «սա շատ կարևոր մեխանիզմ է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման առումով»։

«Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է ճանաչենք հետևյալը. մրցակցության և գերիշխանության ձգտելու փոխարեն, մենք պետք է առաջնահերթություն տանք համագործակցությանը։

Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների համատեքստում մենք տեսնում ենք, որ այս մոտեցումը աստիճանաբար թափ է հավաքում։

Նույն տեսլականով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Անհրաժեշտ է դադարեցնել գերիշխանության ձգտելը», – ասել է Ֆիդանը։

Նախարարն ընդգծել է, որ «3+3» ձևաչափը կնպաստի Կովկասում համագործակցությանը։