Ադրբեջանում պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,- 2024 թվականի ապրիլի 16-ին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ, հայտարարել է այդ ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Երևանը Բաքվի դեմ հայցը ներկայացրել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման համար։
Նման միջոցառումներն ունեն քաղաքական նպատակ՝ միջազգային հանրության մոտ ձևավորելու որոշակի խեղված պատկեր Հայաստանի մասին։
Տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է, որ Բաքուն տարբեր ուղղություններով շարունակում է հակահայկական գործունեությունը, իսկ հայկական դպրոցներում «ատելության խոսքի» և «պատմության կեղծման» վերաբերյալ հնչեցվող մեղադրանքներն էլ հակահայկական քարոզչության մի մասն են՝ ի հակադրություն Հայաստանի կողմից ներկայացվող փաստարկների։


Բաց մի թողեք
Ֆիդանը հայտնել է Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող կարևոր որոշման մասին
Հայաստանը պիտի քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների վերադարձի համար
Բաքվում կրկին հայկական հողերից «աչք չեն կտրում»