Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահ Յանիս Բրատակոսի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպմանը քննարկվել են եվրոպական շուկաներում, ներառյալ Հունաստանում, հայկական արտադրանքնքների ներկայացման և հնարավոր ներկրման հնարավորությունները։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում և աշխատանքներ իրականացնել՝ որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։
Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Յանիս Բրատակոսին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում հույն գործարարների հանդիպման կազմակերպման համար։


Բաց մի թողեք
Վիզաների ազատականացումը ոչ միայն ազատ տեղաշարժի հնարավորություն է, այլև պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք․ Արփինե Սարգսյան
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ
Նախարարներ ու փոխվարչապետեր են նշանակվել