20/06/2026

EU – Armenia

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնության են հասել ռազմական համագործակցության հարցում: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում:

Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, երկու երկրների ոլորտային համագործակցության հիմքում ընկած է 2025-ի դեկտեմբերի 18-ին Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության» նիստում ընդունված կանոնակարգը:

Այդ կանոնակարգով կողմերը հայտարարել էին ռազմական ոլորտում կոորդինացման աշխատանքները խորացնելու և լոգիստիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու մասին: