Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո, վաղը` առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7 աստիճանով, հունիսի 21-24-ին ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38 աստիճանի։

Բաց մի թողեք
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է. Լուսանկար
Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել. Լուսանկար