«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ավելի վաղ ասված հանդիպումը դեռ չի կայացել, կամ երբ է տեղի ունենալու։
«Նախատեսված հանդիպում չի եղել։ Առաջիկայում կլինեն շփումներ»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների սահմանափակումների խնդիրը կքննարկի ՌԴ վարչապետի հետ ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։

Բաց մի թողեք
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»
Նոր տուգանքներ վարորդների համար․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել պատիժները