29/09/2026

EU – Armenia

Նիդերլանդներում էվթանազիայի ենթարկված անբուժելի հիվանդ երեխան մեկ տարեկան էր. հայտնում է կառավարությունը

2024 թվականին Նիդերլանդներում օրինականացվել է էվթանազիան 1-ից 12 տարեկան ծանր հիվանդ երեխաների համար։

Նիդերլանդներում՝ մահվանն աջակցելու մասին օրենքների ընդլայնման շրջանակում էվթանազիայի ենթարկված առաջին անբուժելի հիվանդ երեխան մեկ տարեկան էր. նա աշխարհում էվթանազիայի միջոցով մահացած ամենափոքր տարիքի անձն է։

Հունիսին հոլանդացի պաշտոնյաները հայտնել էին, որ անցյալ տարի երեխա է մահացել էվթանազիայի միջոցով, սակայն մանրամասներ չէին ներկայացրել փոքրիկի տարիքի կամ անբուժելի հիվանդության վերաբերյալ։

Սակայն այս ամսվա սկզբին հրապարակված կառավարական պաշտոնական զեկույցում նշվում է, որ երեխան ծնվել է վաղաժամկետ, ձեռք է բերել սեպսիս, և ընդամենը չորս ամսականում նրա մոտ ախտորոշվել է «ուղեղի լայնածավալ վնասվածք»։

Երեխայի մոտ ախտորոշվել է նաև մանկական ուղեղային կաթվածի ծանր ձև, իսկ ավելի ուշ հայտնաբերվել է էպիլեպսիայի ծանր ձև։

«Երեխան խնդիրներ ուներ խորխի դուրսբերման հետ կապված, ինչը նշանակում է, որ դժվար էր թոքերից և շնչուղիներից լորձի անջատումն ու դուրսհազումը։ Շնչարգելությունից բացի, սա հանգեցնում է շնչառական վարակների զարգացման զգալիորեն ավելի բարձր ռիսկի», – ասվում է զեկույցում։

«Երեխայի կարճատև կյանքի ընթացքում որևէ զարգացում կամ վիճակի բարելավում ընդհանրապես չի գրանցվել»։

Բժիշկներն այցելում են պացիենտին Բրյուսելի Թագուհի Ֆաբիոլայի անվան մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, 25 նոյեմբերի, 2013 թ.
Բժիշկներն այցելում են պացիենտին Բրյուսելի Թագուհի Ֆաբիոլայի անվան մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, 25 նոյեմբերի, 2013 թ. (AP Photo)
Զեկույցում նաև նշվում է, որ ծնողները խնդրել են երեխայի բժշկին «ընդհատել երեխայի կյանքը», երբ պարզ է դարձել, որ վիճակի բարելավման հույս չկա։

2024 թվականին Նիդերլանդներում օրինականացվել է էվթանազիան 1-ից 12 տարեկան ծանր հիվանդ երեխաների համար։

Այս շաբաթվա սկզբին հոլանդական լրատվամիջոցները հայտնեցին, որ «Որպես բժիշկ՝ դուք չափազանց խոցելի դիրքում եք, քանի որ նման բան նախկինում երբեք չի եղել։ Տպավորությունն այնպիսին է, կարծես գրեթե մեկ տարի շարունակ Դամոկլեսյան սուր է կախված գլխավերևումդ», — ասել է նա։

Նիդերլանդներն աշխարհում առաջին երկիրն էր, որը 2002 թվականին խիստ պայմաններով օրինականացրեց էվթանազիան։

Բոլոր դեպքերի մասին պետք է զեկուցվի բժշկական վերահսկողական հանձնաժողովներին։

Ըստ էվթանազիայի հարցերով զբաղվող տարածաշրջանային վերահսկողական հանձնաժողովների տվյալների՝ անցյալ տարի Նիդերլանդներում գրանցվել է աջակցվող ինքնասպանության կամ էվթանազիայի հետևանքով մահվան 10 341 դեպք, ինչը 3,8%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։