Եվրամիությունը առաջին անգամ կարող է սահմանել հստակ ժամկետներ՝ Միությանը անդամակցելու համար հայտ ներկայացրած մի շարք երկրների անդամակցության գործընթացի համար, մշակելով նաեւ հստակ «ճանապարհային քարտեզ»՝ անելիքների վերաբերյալ։
Թիրախում 4 երկրներ են՝ Ուկրաինա, Մոլդովա, Չեռնոգորիա եւ Ալբանիա։ «Ճանապարհային քարտեզները» թույլ են տալու՝ ավելի հստակ սահմանելու պահանջները, որոնք առաջադրվելու են յուրաքանչյուր թեկնածու երկրին։
Բարեփոխումների արդյունքում՝ թեկնածու երկրները առաջին անգամ կստանան անդամակցության երաշխիքներ եւ կնշվեն բանակցությունների ավարտի հստակ ժամկետները։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը՝ ներխուժման սկզբից ի վեր
Զելենսկու՝ Թրամփի հետ կապված երկընտրանքը. հակադարձե՞լ, թե՞ զիջել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցող առաքելության ստեղծմանը