ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍԸ
Ուրեմն բանը հասել է նրան, որ Իսրայելի նման փոքրիկ, բայց և նույնքան աշխարհակալ երկիրը պետականորեն ճանաչել է Հայոց Գենոցիդը, իսկ մեր ոչ ու փուչ վարչապետը, որպեսզի իր ազգի դահիճ Թուրքիայի տրամադրությունն ավելի չգցի, չի համարձակվում գոնե մի դատարկ շնորհակալագիր հղի Իսրայել պետության իշխող ուժին։
Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել…
«Էս ինչ քյաֆուր դարի հասանք» …
Հասկացանք, պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում… Միթե՞ ամեն գնով… Մարմնավաճառն էլ իրեն վաճառելով է փող աշխատում, հետո՞… Թուրքը եկել դռանդ կանգնել` կնոջդ է ուզում, աղջկադ է ուզում, պատիվդ, նամուսդ է ուզում, վերջապես, երկիրդ է ուզում… Ի՞նչ է, դու էդ ամենը պիտի տաս, որ խաղաղ ապրե՞ս…
Նման խաղաղությունը, ավաղ, իբրև միամիտ հայ, վայել է նաև խեղճ լոռեցին։
Հայտնի է որ Մոտկոր աշխարհում Հովհաննես Թումանյանի Ռոստոմ անունով ախպերը օր ու արև չի տվել ջահել հարսներին։ Մի օր էլ Լորուտ գյուղում կիսամութ գլխատան մեջ Ռոստոմը իր սիրո պտուղներն էր քաղում, մեկ էլ, որտեղից որտեղ, բանից անտեղյակ էդ խեղճ ու կրակ կնգա մարդն ա ներս մտնում։ Ռոստոմը, որ քրտնամխած իր գործին էր, բեղի տակից անհանգիստ գռմռում է։ Խեղճ մարդը սարսափից գերեզմանի ցից քար է կտրում` մտքի մեջ անիծելով էն շեմը, որից անժամանակ մուտք գործեց։ Բայց և կարկամած բերանից կարողանում է արտաբերել.
֊Աղա, դու քու բանին կաց… Դու քու բանին կաց…
Հայ ժողովուրդ, Աբովյանը կասեր՝ իմ սիրեկան ազգ… Դուք չեք մտածու՞մ, որ կամաց- կամաց նմանվում ենք խաղաղասեր մի կենդանու` ում համար կյանքն ամեն ինչ է, իսկ պատիվը, նամուսը, թասիբն ու արժանապատվությունը` ոչինչ…
30.6.26թ.
Լևոն Ջավախյանի էջից

Բաց մի թողեք
Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում
Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար
ՀՀ քաղաքացու` որպես ընտրողի, ճշգրիտ պատկերը կբացահայտվի ՍԴ որոշմամբ