Տիգրան Արզաքանցյանը առաջին անգամ խոսել է ամուսնալուծության և կնոջը բռնության ենթարկելու մեղադրանքների մասին։
Ուղիղ եթերի ժամանակ Արզաքանցյանը հայտնել է, որ միշտ սիրել ու հարգել է կնոջը, մինչև հիմա, իսկ իրենց ընտանիքում միակ անախորժությունն ու վեճը եղել է ընտրությունների հարցում, քանի որ տարակարծիք են եղել. «Որոշել էի չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր եմ ստանում, որոշեցի ներկայացնել իմ դիրքորոշումը։
Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։
Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»։
Ավելի վաղ Արզաքանցյանի նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։

Բաց մի թողեք
Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել. Լուսանկարներ
Անձրևները կլինեն հորդառատ, սպասվում է նաև կարկուտ
Սերժ Թանկյանը՝ Իսրայելի կառավարությանը. «Գնացեք գրողի ծոցը»