Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կարծիք հայտնելով, թե լուծումը կարող է ավելի մոտ լինել, քան շատերը կարծում են։
Թրամփը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն ուկրաինական հակամարտությունն այս շաբաթ՝ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։
«Մենք կգնանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, կքննարկենք սա, և կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել»,- ասել է նա լրագրողներին։
Ըստ տեղեկությունների՝ Անկարայում սպասվում է Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որից հետո, ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թրամփը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է