Ամերիկա-Իրանական հակամարտության կարգավորման վերջնական բանակցությունները չեն սկսվի, եթե Իրանի հասցեին շարունակվեն հնչել սպառնալիքներ։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
Սոցկայքի իր էջում նա մասնավորապես գրել է․ «Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել են, որպեսզի հարգեն մեծ այաթոլլա Խամենեիի հիշատակն ու նրա թողած ժառանգությունը։ Ոչ նրանք, ոչ մեր փառապանծ զինվորականները սպառնալիքների առաջ չեն նահանջում։
Փոխըմբռնման հուշագրի 13-րդ հոդվածն ասում է, որ վերջնական կարգավորման բանակցությունները չեն կարող սկսվել, եթե սպառնալիքները շարունակվում են։ Հարգեք ձեր ստորագրությունը»։

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է