ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներից հետո, ինքը կարծում է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության արագ կարգավորումը հնարավոր է։
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ երկար և «շատ լավ» զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ապա կապ է հաստատել Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ես շատ լավ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, որին, ի դեպ, ես շատ եմ հարգում։ Մենք երկար զրույց ունեցանք, այն շատ երկար տևեց, և անմիջապես դրանից հետո ես նաև խոսեցի նախագահ Զելենսկու հետ։ Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են համաձայնության գալ։ Ափսոս, որ այդքան երկար տևեց, բայց կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է պատահի», – ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև վստահություն է հայտնել, որ մարտական գործողությունները կարող են շուտով ավարտվել՝ նշելով Թուրքիայի նախագահի դերը դիվանագիտական ջանքերում։
«Թուրքիայի նախագահը շատ օգտակար է եղել այս հարցում։ Ես ավարտել եմ ութ պատերազմ։ Կարծում եմ՝ մենք կլուծենք նաև իններորդը», – ասել է Թրամփը։


Բաց մի թողեք
Վանաչիի թափը թուլանում է, սակայն Մելոնիին դեռ անհրաժեշտ են նրա ձայները
Սանչեսը արտաքին քաղաքականությունը դնում է ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ են առաջարկում մրցակիցները
Կոշտան ԵՄ բյուջեի հարցով Մակրոնին նախատոնական՝ սուրբծննդյան նվեր է մատուցում