Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է 6 մարդ։
Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմեց, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, ու գայլը հարձակվել է։
«Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշեց Ավետյանը։
Գյուղի վարչական ղեկավարը փոխանցեց, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։
«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
«Միջուկային զենքը չի ավելացնի ձեր անվտանգությունը». Կրեմլը նախազգուշացրել է Բալթյան երկրներին, բարբաջել է Պեսկովը
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած. Լուսանկար
Թրամփը հրամայել է հարվածել Իրանին․ սարսափելին սկսվեց նորից