ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը ներկայումս իրականացվում է միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հայտարարել է CENTCOM-ը։ Ըստ հրամանատարության՝ ԱՄՆ ուժերը լիարժեք աջակցություն են ցուցաբերում առևտրային նավերի նեղուցով անվտանգ անցման համար։
«Մայիսի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 միլիոն բարել հում նավթի հաջող տարանցմանն այս կենսականորեն կարևոր միջազգային առևտրային միջանցքով», – ընդգծել է հրամանատարությունը։
Bloomberg-ը երեկ հաղորդել է, որ Իրանի վրա ԱՄՆ վերջին հարվածների պատճառով գրեթե կանգ են առել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը։

Բաց մի թողեք
Դուք պատրաստ եք կանաչ լույս տալ Հունգարիայի 10 միլիարդ եվրոյի վերականգնման ծրագրին
Եվրոպան մեկնարկում է 15 միլիարդ եվրոյի ֆինանսավորման նախաձեռնություն
Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել