17/07/2026

EU – Armenia

Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»

Ծայրահեղ աջ պահպանողական «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ըստ միլիարդատեր Իլոն Մասկի, հանդիսանում է Ֆրանսիայի «վերջին հույսը»։

Այս մասին Մասկը գրել է իր սոցկայքի էջում։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը վերջնական վճիռ է կայացրել Լը Պենի գործով։ Դատարանը որոշում է կայացրել թույլատրել նրան մասնակցել 27 թվականի ապրիլի կեսերին կայանալիք նախագահական ընտրություններին։

Լը Պենը հուլիսի 12-ին էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի համար պետականությանը սպառնալիք կարող է լինել ներկայիս քաղաքական գծի շարունակումը։ Նա խոստացել է, որ վարելու է դեմոկրատական քաղաքական գիծ, որտեղ առաջնայինը ֆրանսիացիների կյանքն ու անվտանգությունն է, գնողունակության բարձրացումը եւ երկրի վերածնունդը։