ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ շտապել Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում՝ նույնիսկ աչքի առաջ ունենալով Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին։
«Չնայած, որ խոսում են ընտրությունների մասին, ես չեմ շտապում։ Պետք է դա անենք ճիշտ կերպով։ Ընտրությունների հետ ամեն բան կկարգավորվի ինքն իրեն»,- ասել է Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը որակելով որպես «մեծ գործարք»։
ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ շատ մարդիկ են մասնակցում Իսլամական Հանրապետության հետ տարվող բանակցություններին, այդ թվում՝ փոխնախագահ Վենսը, Պետքարտուղար Ռուբիոն։ «Այժմ դեռ խոսում ենք։ Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը՝ շեշտելով, որ Թեհրանը շատ լուրջ է տրամադրված գործարք կնքելու համար՝ առավել լուրջ՝ քան երբեւէ եղել է։

Բաց մի թողեք
Եվրոպան բարձր գին կվճարի իր արարքների համար․ Դոնալդ Թրամփ
Հիտլերի ծննդավայրում խոշոր գտածո. ոսկորը տանում է դեպի զանգվածային գերեզմաններ
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով