«Վերջերս գնացել էի Հրազդան ու հյուրերիս հպարտանալով նշեցի, որ այս քաղաքը Լևոն Խեչոյանի պես մարդ է տվել, ու նրա պատվին քաղաքում փողոց է անվանվել: Հյուրերս ցանկացան տեսնել այդ փողոցը ու երբ գնացինք իմ նշած փողոց, պարզվեց, որ քաղաքային իշխանությունները որոշել են վերանվանել Լևոն Խեչոյանի անվան 8-րդ փողոցը ու այն թողնել 8-րդ փողոց, դեռ ավելին փողոցից հանվել են Խեչոյանի անվան ցուցանակները:
Փաստորեն Սերժ Սարգսյանի իշխանությունը, ում Խեչոյանը քաղաքական դրդապատճառներով հետ էր հանձնել իր՝ պատերազմում ստացած շքանշանները, ավելի գնահատեց նրա վաստակը մեր պետականության կայացման գործում և նրա անունով փողոց անվանեց, իսկ այսպես կոչված այսօրվա ժողովրդավար իշխանությունները, ովքեր մեր հերոսների անունները ջնջում են ոչ միայն պատերից, այլ նաև մեր պատմության էջերից, անցել են նաև փողոցներին»,-գրել է ֆեյսբուքյան օգտատեր Առաքել Սեմը:

Բաց մի թողեք
Եվրոպական միությունը՝ ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների կողքին. Լուսանկար
Խաչվերաց. որ օրն այցելել գերեզմաններ և ինչ պետք է իմանալ
«Թասիբ ունեցե՛ք, տե՛ր կանգնեք»․ Դավիթ Իշխանյանը ՀՀ իշխանություններին նոր ուղերձ է հղել Բաքվից