ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հանձնել իրենց հեռախոսները՝ պարզելու համար, թե նախագահ Թրամփի օդանավի հետ կապված տեղեկատվության արտահոսքն ինչպես է իրականացվել։ Այս առնչությամբ սկսվել է հետաքննություն։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփը դժգոհ է եղել, որ տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել այն բանի հետ կապված, որ հուլիսի ութին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա մեկնելու ժամանակ ինքը փոխել է օդանավը։
Նման տեղեկատվության արտահոսքը, ըստ Թրամփի, լուրջ անվտանգային սպառնալիք է պարունակում։ Դրա համար էլ, նա հանձնարարել է հետաքննություն սկսել ու իրեն պարբերաբար տեղեկացնել, թե ինչպես է ընթանում այն։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի