05/08/2026

EU – Armenia

Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտվող Ադանա քաղաքում։

Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց ինչ կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։

Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։ Վերջինս թե ՀՀ ԱԺ նախագահին և թե Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա, փոխանցում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը, սիրել և հաճախ վայելել է Ադանա անվամբ քաբաբ և այցելել հայկական եկեղեցիներ։