Ադրբեջանում ջրի պակասը ներկայումս դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Ադրբեջանում ներկայացուցիչ Նասար Հայաթը։
Նրա խոսքով՝ համաշխարհային քաղցրահամ ջրերի պաշարների մոտ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
«Ջրի պակասը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր Ադրբեջանում։ Ադրբեջանը բոլոր գետերի համար հոսանքն ի վար է։
Ադրբեջանի քաղցրահամ ջրերի մեծ մասը գալիս է հարևան երկրներից հոսող գետերից։ Հետևաբար, անհրաժեշտ է որոշել, թե ինչպես արդյունավետ օգտագործել ջուրը։
Առանց ջրային ռեսուրսների անհնար է արտադրել անհրաժեշտ սնունդը։ Մենք պետք է խուսափենք չափազանց ոռոգումից և չպետք է թույլ տանք, որ ջուրը գոլորշիանա արևի տակ», – նշել է նա։

Բաց մի թողեք
Զինված մտել են Սիրուշոյի խանութներ
3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ ախրաննիկներ են եղե՞լ
Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու