06/08/2026

EU – Armenia

Ես իմ հոր աղջիկն եմ․ Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է. Լուսանկարներ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց։

Ըստ Քննչական կոմիտեի` քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

Սեդրակ Առուստամյանի աղջիկը՝ Նորա Առուստամյանը գրառում է արել հոր ձերբակալության հետ կապված։

«Ես միշտ հպարտացել եմ քեզնով։

Ժամանակներն անցողիկ են, իսկ մարդու արժանիքն ու անցած ճանապարհը՝ մնայուն։
Ես իմ հոր աղջիկն եմ։ Դա ինձ համար ոչ թե պարզապես կենսագրական փաստ է, այլ պատասխանատվություն, արժանապատվություն և հպարտություն։

Անսահման սիրում եմ քեզ։ Սա էլ կանցնենք»։

Ես իմ հոր աղջիկն եմ․ դա ինձ համար հպարտություն է

Blog Image