Երեկ՝ մարտի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի հետնամասի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոքարշակն էլ առաջ է ընթացել , բախվել կայանված «Jeep» մակնշի ավտոմեքենային, «Jeep»-ն էլ՝ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է կայանված «Mercedes»-ին։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։







Բաց մի թողեք
Հանեք 17 համարը երթուղուց, քաղաքացիները դժգոհում են տրանսպորտից
Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա
Արտակարգ դեպք ավտոսպասարկման կետում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար