19/01/2026

ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը շատ հարցերում, շատ սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Բայց մենք պետք է պաշտպանենք մեր արժեքները։ Ես նորից կխոսեմ Թրամփի հետ։ Մենք պետք է գտնենք այս իրավիճակի պրագմատիկ լուծում»,- ասել է Սթարմերը՝ Գրենլադիայի հարցով լարվածության ֆոնին, երբ լրագրողը հարցրել, թե ինչպե՞ս է կարող ԱՄՆ-ն մնալ ՄԹ-ի ամենամոտ դաշնակիցը, եթե «նրանք այդքան վախեցնում են մեզ»։

– Լրագրող. Կարծում եք՝ Թրամփը լրջորեն քննարկո՞ւմ է Գրենլանդիան զավթելու ռազմական գործողությունները։

– Սթարմեր. Ոչ։ Կարծում եմ՝ սա կարելի է լուծել հանգիստ քննարկման միջոցով։