Crocus City Hall-ի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի (տվյալները վերջնական չեն)։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 82 զոհի մասին։ Նրանց թվում ներկա պահին հայտնի է զոհված 3 երեխայի մասին։
Քիչ առաջ ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են 4անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:
Ավելի վաղ Baza-ն հայտնել էր, որ Բրյանսկի մարզում ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։
Բրյանսկի շրջանում ձերբակալված ահաբեկիչները այս պահին տեղափոխվում են Մոսկվա:
Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ-ն։ Ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում:







Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով