Դանիայի կառավարությունը որոշել է չմասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով կազմակերպիչների հայտարարությանը։
Դանիայի որոշումը պայմանավորված է Գրենլանդիայի շուրջ լարվածության սրմամբ, որը թագավորության կազմում ինքնավար տարածք է և բազմիցս միջազգային վեճերի և ԱՄՆ տարածքային պահանջների առարկա է դարձել։
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի գագաթնաժողովին
«Այս տարի հրավիրվել են Դանիայի կառավարության ներկայացուցիչները, և մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում համապատասխան կառավարության գործն է։ Մենք կարող ենք հաստատել, որ Դանիայի կառավարությունը ներկայացված չի լինի Դավոսում այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։
Գերմանացի զինվորականներին, որոնք գտնվում են Գրենլանդիայում, կարգադրել են անհապաղ հեռանալ կղզուց։ Հրահանգը Բեռլինից տրվել է կիրակի օրը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Համաձայն հաղորդման, գերմանացի թվով 15 զինվորականները՝ ծովակալ Շտեֆան Պաուլիի գլխավորությամբ, արդեն գտնվում են Նուկկայի օդանավակայանում եւ պետք է հեռանան կղզուց Icelandair ավիաընկերության օդանավով։
Ուշագրավ է այն, որ որեւէ այլ բացատրություն չի տրվել։ Ամեն բան, ըստ պարբերականի, կատարվում է «հույժ գաղտնիության» պայմաններում։ Bild-ը հայտնում էր, որ նախապես պայմանավորվածություն էր եղել, որ գերմանական զորախումբը մնալու է կղզում, որտեղ ժանանել էր ուրբաթ օրը։ Սակայն կիրակի արդեն հրաման տրվեց հեռանալու մասին։ Ամենայն հավանականությամբ, հրամանը կապված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի հետ, թե հավելյալ մաքսատուրքեր կսահմանի եվրոպական այն երկրների հետ, ովքեր Գրենլանդիայի հարցում իրեն դեմ հանդես կգան։







Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Իրանում արյան ծով է, պատմեք աշխարհին․ Ռեզա Փահլավի